+374 94 000 446

2019 թվականի վերջին ԵԱՏՄ-ում կարող է արդեն վերջնական ձևավորվել միասնական վճարային համակարգը

Դիտվել է` 1245

15.08.2018
post single img

2019 թվականի վերջին Եվրասիական տնտեսական միության տարածքում կարող է ձևավորվել միասնական վճարային համակարգը, որը թույլ կտա զգալիորն նպաստել ռուսական «Միր» քարտային համակարգի տարածմանը ոչ միայն ԵԱՏՄ տարածքում, այլև ամբողջ աշխարհում: Այս մասին օգոստոսի 15-ին հայտարարել է ռուսական «Տնտեսությունն այսօր» («Экономика Сегодня») պորտալը:

Ըստ աղբյուրի, ներկայումս «Միր» համակարգի քարտերը թողարկում են ավելի քան 100 բանկեր, իսկ սպասարկում են ավելի քան 400 վարկային կազմակերպություններ: Ռուսաստանին արդեն հաջողվել է Հայաստանի հետ իրականացնել «Միր» քարտերի փոխադարձ ընդունման նախագիծը, ինչի արդյունքում «Միր» քարտերը կարող են կիրառվել երկու երկրների տարածքում, ընդ որում, հաշվարկները կարող են իրականացվել երկու արժույթներով: Նման ծրագրեր գոյություն ունեն նաև ԵԱՏՄ մյուս երկրների հետ:

Ծառայություններ

Վերջին դիտումները