2018 թվականի վերջին «Ղալբուրջյան խումբը» կսկսի Հայաստանում քնջութի յուղի արտադրությունը
Դիտվել է` 1940
09.10.2018
2018 թվականի վերջին Հայաստանում կսկսի գործել քնջութի արտադրության գործարանը: Ծրագրի հաջող մեկնարկից հետո «Ղալբուրջյան» խումբը 500 հազար դոլար բյուջեով նախատեսում է ընդլայնել ներդրումները մինչև մի քանի միլիոն և սկսել սննդի արդյունաբերության սարքավորումների արտադրության մեքենաշինության գործարանի կառուցմանը:
«Ղալբուրճյան» խմբի հիմնադիր Զոհրաբ Ղալբուրճյանի խոսքով, ծրագիրը հիմնվել է «Բիզնես Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ: Արարատի մարզի Մասիս քաղաքում 4 ամիս առաջ մեկնարկել է 6 հազար քմ մակերեսով բուսական յուղի, հիմնականում քնջութի, արտադրության գործարանի կառուցումը: Շինարարական աշխատանքներին ներգրավվել են մոտակա գյուղերի բնակիչները: Ըստ Ղալբուրջյանի, առաջին փուլում որպես տեխնոլոգներ ներգրաված կլինեն դրսի մասնագետները, որոնք նաև կզբաղվեն կադրերի պատրաստմամբ տեղում: Հետագայում ընկերություն 40 մասնագետների համար ապահովելու է աշխատատեղեր, իսկ հետագայում, երբ հումքը չի ներկրվի Սոմալիից և Սուդանից, գյուղացիները կներգրավվեն քնջութի արտադրությունում:
Առաջին արտադրանքը նախատեսված է 2018-ի փետրվարին: Արտադրանքի նպատակային շուկաները կլինեն ԵԱՏՄ երկրները, Մերձավոր Արևելքը, ԵՄ երկրները և Կանադան:
Ղալբուրջյանը մատնանշել է, որ իր նպատակն է իր ընտանիքի հետ Սիրիայից վերադառնալ իր հայրենիք: 2012-ին Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո Ղալբուրջյան ընտանիքը տեղափոխվեց Հայաստան, բայց մեկ տարի մնալուց հետո որոշեց տեղափոխվել Դուբայ, որտեղ նրանք հիմնեցին իրենց բիզնեսը: Սակայն, այժմ նրանք ընդունեցին վերջնական որոշում, հիմնավորվել Հայաստանում և սկսել լուրջ բիզնես: «Սա է մեր Հայրենիքը, եթե մենք չտնօրինենք մեր երկրում, ապա մեր փոխարեն դա կանեն ուրիշները», - եզրափակել է Զոհրաբ Ղալբուրջյանը:
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով