2018 թվականի ավարտին Հայաստանում ակնկալվում է կանխատեսվող մակարդակից ցածր ինֆլյացիա
Դիտվել է` 2481
20.12.2018
Ըստ 2018 թվի արդյունքների, Հայաստանում ակնկալվում է կանխատեսվող մակարդակից ցածր ինֆլյացիա: Դեկտեմբերի 18-ին մամուլի ասուլիսում այդպիիս կանխատեսում է արել Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը: Նա նշել է, որ նոյեմբերին տարեկան գնաճը կազմել է 1.8%, իսկ 2018 թվականի ավարտին այդ ցուցանիշն ակնկալվում է 1.5-1.8% սահմաններում:
«Ցածր ինֆլյացիոն մակարդակը, որը պահպանվել է մի քանի տարիների ընթացքում եւ վերջին ամիսներին, թույլ է տալիս վարել ընդլայնված դրամավարկային քաղաքականություն, ինչն արտացոլվում է նաև տոկոսադրույքների նվազման և վարկավորման ծավալների ավելացման միտումներում», - ասել է նա:
Ամփոփելով ասվածը` Կենտրոնական բանկի ներկայացուցիչը նշել է, որ վերջին տարիներին ձևավորված ցածր ինֆլյացիոն միջավայրը շատ կարևոր է տնտեսության համար: «Առաջին հերթին, այն կարևոր է բնակչության գնողունակության ապահովման տեսանկյունից, քանի որ մեր երկիրը դեռևս չի կարողանում ապահովել տնտեսական աճի ներառական մոդել: Երկրորդ, դա կարևոր է ֆինանսական շուկայի բոլոր հատվածներում ցածր տոկոսադրույքների ձեւավորման տեսանկյունից, ինչը թույլ է պահպանել լայն դրամավարկային քաղաքականություն», - բացատրել է նա:
Ստեփանյանի խոսքերով, երկրում տեղի ունեցած վերջին քաղաքական իրադարձությունները, որոշ չափով, կարգավորիչին ապարտավորեցրել են լինել ավելի զգուշավոր և պահպանողական իր իր կանխատեսումների և գործունեության մեջ` 2018-2019 թվականներին առաջադրված նպատակներն իրագորիծելու համար: Այս իմաստով Կենտրոնական բանկի խորհրդի անդամը նշել է Կենտրոնական բանկի գործունեության եւ կանխատեսումների վրա ազդող գործոնները: Նախ, նա ուշադրություն է հրավիրել շուկայի մրցակցության աճի միտումների վրա, ներառյալ, շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող ձեռնարկությունները: Խոսելով վերջին միտումների մասին` Ա. Ստեփանյանը նշել է, որ իրենց գնային քաղաքականության մեջ առավել պահպանողական մոտեցում են ցուցաբերում:
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ միջազգային շուկայում գների բարձրացումը ազդում է ներքին շուկայի գների վրա երկարիաժամկետ հեռանկարում, և ոչ թե անմիջապես, ինչպես` նախկինում: Այս համատեքստում նա, մասնավորապես, վկայակոչել է վառելիքի շուկան: «Երկրորդ, նոր կառավարությունը ուշադրությունը սևեռում է պետական ծախսերի արդյունավետությանը, հատկապես` պետական գնումների եւ կապիտալ շինարարության առումով` փորձելով նվազեցնել եւ վերացնել կոռուպցիոն ռիսկերը, որոնք նախկինում է կային», - ասել է նա: Նշելով դա որպես դրական գործոն` Ա.Ստեփանյանը նշել է, որ մյուս կողմից, դա նվազեցնում է տնտեսության մեջ պետական միջոցների ներգրավվածության տեմպերը: Այս առնչությամբ նա հավելել է. «Ընթացիկ տարվա արդյունքներով, երբ Ֆինանսների նախարարությունը ամփոփում է բյուջեի ցուցանիշները, մենք կտեսնենք, որ պետական ծախսերի մասով կարձանագրվի խնայողությունների զգալի ծավալ, և ՀՆԱ նկատմամբ բյուջեի դեֆիցիտի մակարդակը, ըստ նախնական գնահատումների, կկազմի մոտ 1.3%` տարիների ընթացքում դիտվող 2%-ի դիմաց:
Որպես հաջորդ կարևոր գործոն` Ա. Ստեփանյանը նշել է գյուղատնետսության ցուցանիշները, որոնք նույնպես ազդել են կարգավորողի կանխատեսումների եւ գործունեության վրա: Մասնավորապես, վկայակոչելով Վիճակագրական կոմիտեի տվյալները, նա նշել է, որ այս տարվա երկրորդ կեսից գյուղատնտեսության ոլորտում անկում է արձանագրվել, մասնավորապես, նոյեմբերի վերջին` 20%: «Գյուղատնտեսական արտադրանքի առաջարկի կտրուկ անկումը պետք է ազդեր գնային ֆոնի վրա: Այնուամենայնիվ, ինչպես տեսնում ենք, գյուղատնտեսական ապրանքների գներային դիապազոնը, մասնավորապես, շուկայում առյուծի բաժինը զբաղեցնող մասը, մնացել է նույն մակարդակին, ինչ նախորդ տարի էր: Սա վկայում է վիճակագրական հաշվարկների թերացումների մասին», - կարծում է նա:
Վերջին դիտումները
-
18.01.2021
Հայաստանը համավարակի և պատերազմի պայմաններում 2020-ին արտահանել է 48 տոկոսով ավելի գյուղապրանք -
14.01.2021
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր -
11.01.2021
Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է վերանայել գյուղատնտեսության ոլորտի հարկային քաղաքականությունը -
28.12.2020
Հայաստանում 2020թ. 11 ամսում տնտեսական ակտիվությունը նվազել է 7,2% - ով -
22.12.2020
ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն է գրանցել բեռնափոխադրումների ծավալների աճ -
14.12.2020
ՀՀ - ի համար հասանելի են դարձել շուրջ 36.7 միլիոն դոլարի բյուջետային միջոցներ -
04.12.2020
Պարենային ապրանքների համաշխարհային գները նոյեմբերին հասել են գրեթե վեցամյա առավելագույնին -
26.11.2020
Հայաստանից արտահանման ծավալը նվազել է 4.4%-ով, իսկ ներմուծմանը՝ 13.7%-ով -
25.09.2020
Ֆինանսական կազմակերպությունները վերանայել են 1 մլն հատ վարկային պայմանագիր -
23.09.2020
Քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը -
16.09.2020
Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումն աճել է 256 տոկոսով -
11.09.2020
Սեպտեմբերի կեսերից շուրջ մեկ տասնյակ արտասահմանյան ավիաընկերություններ կվերականգնեն Հայաստանի հետ կանոնավոր չվերթները -
03.09.2020
Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանն ուղղված արձանագրություն -
31.08.2020
Դեպի Բելառուս և Ղազախստան աճել են Հայաստանի արտահանման ծավալները -
24.08.2020
ԱՄՆ-ը լրացուցիչ աջակցություն է տրամադրում Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար