1 կգ դիմաց 140 դրամն առավելագույնն է, ինչը ընկերությունը կարող է անել
Դիտվել է` 2239
08.09.2018
Կիսելով գյուղացիների հուզական վիճակը և հասկանալով իրենց ապրանքն առավել թանկ իրացնելու ցանկությունները՝ Երևանի կոնյակի գործարանն այս տարի բաձրացրել է խաղողի գինը 10 դրամով՝ դարձնելով այն 140 դրամ: Ինչպես սեպտեմբերի 4-ին ԱրմԻնֆո-ին հայտնել են ԵԿԳ մամուլի ծառայությունից, տվյալ գինը դա այն առավելագույնն է, ինչը ընկերությունը կարող է անել հնարավորինս՝ 29 000 տ գնելու պարագայում: Գնի 8 տոկոս բարձրացումը կրկնակի ծածկում է երկրում պաշտոնապես հայտարարված ինֆլիացիայի մակարդակը:
Անրադառալնալով բուժանյութերի թանկացման հարցին՝ աղբյուրը նշում է, որ ԵԿԳ-ն շարունակում է տրամադրել բուժանյութերն անցյալ տարիների գներով՝ իր վրա վերցնելով դրանց թանկացման բեռը: Հիշեցնենք, որ բուժանյութերի ապառիկ տրամադրման ծրագիրն այս տարի կազմել է ավելի քան 260 մլն դրամ:
«Ինչ վերաբերում է մթերման գերիշխող դիրքին կամ գին թելադրելուն՝ հայտնում ենք, որ նման շահարկումային ձևակերպումները չեն համապատասխանում իրականությանը: Ընկերությունը, խաղողի գնման գործընթացը կազմակերպելով բացառապես թափանցիկ, ավանդաբար պատասխանատու է եղել միայն իր հայտարարած գնի և քանակների համար: Ավելին՝ այս պահին կարող ենք կանխատեսել, որ հաջորդ տարվա գինը կհաշվարկվի «140 դրամ + երկրում պաշտոնապես գրանցված ինֆլիացիայի մակարդակե բանաձևով»,- նշվում է ԵԿԳ հաղորդագրությունում:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ԵԿԳ-ն պատրաստ է մթերել իր հետ համագործակցող բոլոր խաղողագործներից ըստ պայմանագրով ամրագրված և երկուստեք ընդունած պայմանների, այդուհանդերձ, եթե որևէ մեկը ցանկություն չունի մատակարարել խաղող կամ ցանկանում է մատակարարել այլ ընկերություններին, ապա տվյալ խաղողագործների նկատմամբ անկախ պայմանագրի համապատասխան կետերից չի կիրառվի որևէ տույժ կամ տուգանք:
Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ Երևանի կոնյակի գործարանը հայտարարում է գինը բացառապես իր կազմակերպության համար և պատասխանատվություն չի կրում այլ փոքր ծավալներ մթերող արտադրողների գնային շահարկումների համար:
Հիշեցնենք, որ Ամավիրի խաղողագործները սեպտեմբերի 4-ին փակել են Արմավիր-Երևան մայրուղին՝ պահանջելով Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղի կողմից խաղողի գնման գնի վերանայում:
Գյուղացիները պնդել են, որ 120-130 դրամ մթերման գինը չի ծածկում ինքնարժեքը և աճեցման համար ծախսերը: Խաղողագործները նշել են, որ պայմանագիր են կքնել Պռոշյանի գործարանի հետ 160 դրամով մթերելու շուրջ, սակայն այն բայնից հետո, երբ ԵԿԳ-ն հայտարարեց 140-130 դրամ գնի մասին, գնման գինն իջեցրեցին նաև Պռոշյանի գործարանը և խաղող գնող մյուս ընկերությունները: Գյուղացիները պահանջում են վերադարձ նախկին գնման գնին:
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով