Ռուսաստանի մեր գործընկերները շուկան հագեցնելու հետ կապված խնդիր ունեն և հույս ունեն, որ մենք իրենց այդ հարցում աջակցություն կցուցաբերենք
Դիտվել է` 2009
19.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կաթի մթերման, պտուղ-բանջարեղենի արտահանման, ինչպես նաև ոռոգման գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր:
Մասնավորապես, գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն անդրադառնալով կաթի մթերման շուրջ առաջացած խնդիրներին՝ ներկայացրել է այն հնարավոր պատճառները, որոնք ազդեցություն ունեն կաթի գնագոյացման վրա: Այդ համատեքստում, տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ պետք է հետևողական քայլեր իրականացնել՝ կաթնամթերքից արտադրվող բոլոր արտադրատեսակների ստանդարտները պահպանելու և քաղաքացիների իրազեկման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների ներագրավմամբ ձևավորել աշխատանքային խումբ, որը մանրամասն կքննարկի ոլորտում առկա խնդիրները և կներկայացնի դրանց լուծման առաջարկությունները՝ հաշվի առնելով նաև գյուղացիական տնտեսությունների շահերի պաշտպանության կարևորությունը:
Զեկուցվել է, որ ներկա դրությամբ պտուղ-բանջարեղենի արտահանման գործընթացը կազմակերպվում է պատշաճ մակարդակով: Մասնավորապես, տեղեկացվել է, որ հունիսի 15-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 37 հազար 446 տոննա պտուղ-բանջարեղեն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 28 հազար 651 տոննայի դիմաց: 2018 թվականի ընթացքում արդեն իսկ արտահանվել է 14 հազար 652 տոննա ծիրան՝ 2017-ի նույն ժամանակահատվածի 26 տոննայի դիմաց, ինչպես նաև 2237 տոննա կեռաս՝ նախորդ տարվա 420 տոննայի դիմաց: Պատասխանատուները նշել են, որ ընդլայնվել են նաև արտահանման շուկաները: Մասնավորապես, արտահանումներ են կազմակերպվում ոչ միայն Ռուսաստան, այլ նաև Բելառուս, Ղազախստան, Վրաստան, ԱՄԷ, ԱՄՆ և այլ պետություններ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է արտահանման ծավալների շարունակական ավելացումը և պատասխանատուներին հանձնարարել ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել հնարավոր բոլոր խնդիրները, ուղիղ կապ պահպանել արտերկրի գործընկերների հետ՝ նաև տարբեր խնդիրներ կանխարգելելու նպատակով:
«Ռուսաստան այցի ընթացքում արտահանման թեման քննարկվել է և այնտեղ նույնիսկ սպասում կա, որ մեր արտահանման ծավալները կավելանան: Ռուսաստանի մեր գործընկերները շուկան հագեցնելու հետ կապված խնդիր ունեն և հույս ունեն, որ մենք իրենց այդ հարցում աջակցություն կցուցաբերենք»,- ասել է վարչապետ Փաշինյանը՝ կարևորելով արտահանվող ապրանքների սանիտարական կանոններին համապատասխանության ապահովումը:
Ոռոգման գործընթացի կազմակերպման առնչությամբ զեկուցվել է, որ այն ընթանում է պատշաճ մակարդակով, ինչին նպաստել են նաև բարենպաստ եղանակային պայմանները: Վարչապետն այս հարցում ևս ընդգծել է ամենօրյա համակարգված աշխատանքների կազմակերպման անհրաժեշտությունը:
Նշենք, որ հունիսի 14-ին տասնյակ ֆերմերներ հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի մոտ՝ բողոքելով կաթի մթերման ցածր գներից: Եթե ձմռանը գները գտնվում էին 180 - 230 դրամի միջակայքում, ապա այսօր հասել է 150 - 140 դրամի: Մինչդեռ, ինչպես նշել են ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում, շուկայում մնալու համար կաթի մթերման գինն այսօր պետք է լինի 160 դրամից ոչ պակաս: Հակառակ դեպքում, նրանք սպառնացել են կաթն առաքել Երևան և անվճար բաժանել մայրաքաղաքի բնակիչներին, բարեգործական ժեստ: Նախօրեին հերթական անգամ հավաքվելով կառավարության շենքի մոտ՝ նրանք պահանջել են սահմանել կաթի ֆիքսված գին՝ անկախ սեզոնից:
Նշենք, որ ըստ փորձագիտական գնահատականների, Հայաստանում կաթի ինքնաբավությունը կազմում է 93%, իսկ միջին կաթի սպառումը կազմում է 257.7 կգ մեկ անձի համար մեկ տարում: Արտադրության կառուցվածքում գերակշռում են փոքր տնտեսությունները:
Նյութի աղբյուրը՝ ArmInfo.am
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով