+374 94 000 446

ՀՀ տնտեսության կայուն աճի ապահովման համար արտահանում/ՀՆԱ հարաբերակցությունը պետք է կազմի առնվազն 50%

Դիտվել է` 457

18.02.2019
post single img

2018 թ. Հայաստանում արձանագրվել է ԵԱՏՄ-ում ապրանքաշրջանառության ամենամեծ աճը: 2018 թ. երկրի արտահանումը ԵԱՏՄ կազմել է $2.4 մլրդ: Այդ մասին հայտարարել է տնտեսագետ, «Եվրասիական փորձագիտական ակումբի» անդամ Աշոտ Թավադյանը՝ ներկայացնելով «Հայաստանի տնտեսությունը 2018 թվականին՝ ԵԱՏՄ անդամության համատեքստում» զեկույցը:

 

Փորձագետի կարծիքով, երկրի տնտեսության զարգացման համար ամենակարևոր ցուցանիշն արտահանումն է: «Դա նույնիսկ ավելի կարևոր ցուցանիշ է, քան ՀՆԱ-ն: Այդ պատճառով ՀՀ տնտեսության կայուն աճի ապահովման համար մենք պետք է հասնենք մինչև  50% կամ $6 մլրդ արտահանում/ՀՆԱ հարաբերակցության»,- ընդգծել է Թավադյանը:

Նրա խոսքով, 2018 թ. էապես աճել է տեքստիլ արտադրանքի արտահանումը՝ 65%-ով: Մրգերի արտահանումն աճել է երկու անգամ: Ձկնարդյունաբերության աճը ավելացել է 34%-ով, ավելացել է նաև ծխախոտի արտահանումը՝ 12%-ով:  Հատկանշական է, որ Եվրոպա և Չինաստան գունավոր մետաղների հանքանյութի արտահանումը կրճատվել է 8%-ով: Տնտեսագետը գտնում է, որ ընդհանուր առմամբ դրա հետ է կապված արտահանման աճի տեմպի նվազումը: Եթե ԵԱՏՄ անդամ երկրներում պետական պարտքի և պետական բյուջեի դեֆիցիտի հարցում էական հիմնախնդիրներ չկան, ապա արժեզրկման եւ, հատկապես, ազգային արտարժույթի հարցում նշվում են էական անհամաձայնություններ: Փորձագետի խոսքով,անհրաժեշտ է հստակորեն պահպանել ԵԱՏՄ Պայմանագրի 63 հոդվածի պահանջները արժեզրկման մակարդակի վերաբերյալ եւ աստիճանաբար իջեցնել պայմանագրում արժեզրկման մակարդակների միջեւ տարբերությունը մինչեւ 3%-ի: ԵԱՏՄ անդամ երկրների միջև ապրանքաշրջանառության աճի համար առանցքային խնդիր է դառնում համաձայնեցված արտարժույթային քաղաքականություն վարելը: Շատ կարևոր է բարձրացնել կարգապահությունը և հստակ կատարել պայմանագրային պարտավորությունները ԵԱՏՄ բոլոր անդամների կողմից, այդ թվում՝ մակրոտնտեսական ցուցանիշների մասով:

Թավադյանի խոսքով անհրաժեշտ է նաև ակտիվացնել ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների աշխատանքը՝ Վրաստանով դեպի Հայաստան երկաթուղու խնդրի լուծման նպատակով: «Վրաստանով Հայաստան երկաթուղու վերականգնումը թույլ կտա զգալիորեն ավելացնել ոչ միայն դեպի Վրաստան և  Հայաստան, այլ նաև Իրան ապրանքաշրջանառությունը»,- ասել է Եվրասիական փորձագիտական ակումբի անդամը:

Ծառայություններ

Վերջին դիտումները