«Դուստր Մարիաննա»- ն նախատեսում է ներդրումներ կատարել Հայաստանի Արագածոտնի մարզի անասնաբուծության զարգացման գործում
Դիտվել է` 1981
06.06.2018
«Դուստրուս Մարիաննա» ընկերությունը նախատեսում է ներդրումներ կատարել Հայաստանի Արագածոտնի մարզի անասնապահության զարգացման գործում: Այս մասին տեղեկացրեց ընկերության հիմնադիր եւ տնօրեն Տիգրան Վարդանյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանին:
Ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Վարդանյանը տեղեկացրել է, որ տարբեր տարիներին չոր կաթի արտադրության ծավալները տատանվել են 214-313 տոննայի սահմաններում: Ընդհանուր առմամբ, նրա խոսքով` ընկերության արտահանման ծավալները վերջին շրջանում ավելացել են, իսկ տեսականին` ընդլայնվել: Այս տարի մինչև օրս արտադրվել է 44 տոննա չոր կաթ: «Մարիաննա» ընկերությունում այս պահին կաթը մթերում են 1 լիտրի դիմաց 150 դրամով։
Ընկերության գործարանը կառուցվել և շահագործման է հանձնվել 2009 թվականին, արտադրամասերը հագեցած են նորագույն իտալական սարքավորումներում, որոնք թույլ են տալիս թողարկել կայուն որակով արտադրանք և ամռան ամիսներին վերամշակել օրական ավելի քան 70 տոննա կաթ: Ներկայումս ընկերությունում արտադրվում են թթու կաթնամթերքներ, պանիր, չոր կաթ, կարագ և պաղպաղակ:
Ընդգծելով, որ կաթնամթերքի արտադրության և վերամշակման ոլորտը գտնվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ուշադրության կենտրոնում` նախարար Արթուր Խաչատրյանը նշել է, որ կաթի արտադրության և մթերման գործընթացին հետևելու նպատակով արոտային շրջանի ողջ ընթացքում նախատեսում է այցելել կաթ արտադրող և վերամշակող կազմակերպություններ:
Նյութի աղբյուրը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Վերջին դիտումները
-
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով -
18.03.2021
Հայաստանի և Սինգապուրի միջև եկամուտների կրկնակի հարկումը կբացառվի -
17.03.2021
ԿԲ-ն շարունակում է տնտեսության վրա գնաճային ազդեցություն ակնկալել արտաքին հատվածից, իսկ ներքին տնտեսությունից՝ ոչ -
15.03.2021
ԵԱՏՄ-ն ԵՄ-ից արդյունավետ է հաղթահարել համավարակի մարտահրավերները -
10.03.2021
ԵԱՏՄ-ն հրաժարվել է 76 երկրների համար սակագնային արտոնություններից, այդ թվում՝ Թուրքիայի համար -
05.03.2021
Աշխարհում պարենի գներն աճում են իններորդ ամիսն անընդմեջ -
22.02.2021
ԱՄՆ առևտրի պալատը շահագրգռված է հայ-ամերիկյան գործարար շփումների ակտիվացմամբ -
16.02.2021
Իրացման շրջանառությունն աճել է շուրջ 12%-ով