+374 94 000 446

Ինչու ՖինԹաքս

Ոչ մեծ ընկերության գլխավոր հաշվապահը ստիպված է զբաղվել բազմապիսի գործերով` սկսած վճարման հանձնարարականների և հաշիվ ապրանքագրերի պատրաստումից մինչև հարկային և հաշվապահական հաշվետվությունների կազմում: Քիչ չէ այն ժամանակը, որ նա ծախսում է հարկային տեսչությունում, բանկերում և այլ հիմնարկներում, չկարողանալով խուսափել գործող բյուրոկրատական ապարատից:  Այդ դեպքում ընկերությունը վճարում է գլխավոր հաշվապահին, որպես բարձրակարգ աշխատողի, մինչդեռ նա կատարում է մեծ որակավորում չպահանջող, սակայն ժամանակատար աշխատանք: Աշխատանքի արդյունավետ կազմակերպումը, աշխատողների նպատակաուղղված և պարբերաբար վերապատրաստումը, նորագույն հաշվապահական ծրագրերի կիրառումը հնարավորություն են ընձեռում Ֆինթաքս ընկերության հաճախորդներին կրճատել իրենց ծախսերը:

 

Վստահելով իրենց հաշվապահության վարումը Ֆինթաքս ընկերությանը, կազմակերպությունները`

  • Չեն վճարի հաշվապահի աշխատավարձի հիման վրա հաշվարկվող հարկերը և վճարները:
  • Տնտեսում են հաշվապահության համար անհրաժեշտ տարածքի վարձակալության, գրասենյակային գույքով, հաշվապահական ծրագրերով ապահովման ծախսերը:
  • Մշտապես կարող են օգտվել խորհրդատվական ծառայություններից:

Կարևոր փաստ է նաև այն, որ Ֆինթաքս ընկերության ներքին վերահսկողության շնորհիվ, բոլոր հաշվետվություններն անցնում են լրացուցիչ ստուգման փուլ բացառելու սխալները, հարկային վճարումների ավել կամ պակաս լինելը: