fintax logo

+374 94 000 446

Ներդրումները 2013 թ. համեմատ նվազել են գրեթե 2,5 անգամ

Viewed 812

19.08.2017
post single img

Հայաստանի տնտեսության իրական հատվածում այս տարվա ինն ամիսներին օտարերկրյա ներդրումների ներհոսքերի ծավալը (առանց պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածի) կազմել է 616 մլրդ 731.9 մլն դրամ: Ինչպես տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, այդ թվում՝ ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 311 մլրդ 489.9 մլն դրամ:

Հայաստանի տնտեսության իրական հատվածում այս տարվա ինն ամիսներին կատարված ներդրումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի քան կիսով չափ նվազել են: Այդ թվում՝ կիսով չափ նվազել են նաև ուղղակի ներդրումները:Այսպես, ԱՎԾ տեղեկատվության համաձայն՝ 2013 թվականի ինն ամիսներին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը կազմել էր 395.6 մլն դոլար, որը 2012 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել էր 31.7%-ով: 2013 թվականի ինն ամիսներին ուղղակի ներդրումների ծավալը կազմել էր 155.1 մլն դոլար:

Այս տարվա ինն ամիսներին Հայաստանի տնտեսության իրական հատվածում խոշոր ներդրողներից են եղել Ռուսաստանը՝ 271 մլրդ 072.3 մլն, Գերմանիան՝ 84 մլրդ 045.1 մլն, Լիբանանը՝ 22 մլրդ 713.8 մլն, Նիդերլանդները՝ 20 մլրդ 269.8 մլն, Ֆրանսիան՝ 11 մլրդ 824.3 մլն դրամ ներդրումներերով:

Համեմատաբար խոշոր ներդրումներ են եղել նաև օֆշորային երկրներից: Այսպես, ինն ամիսներին Կիպրոսից Հայաստանի տնտեսության իրական հատվածում  կատարվել է 95 մլրդ 909.3 մլն, Վիրջինյան կղզիներցի՝ 18 մլրդ 364.5 մլն, Լյուքսեմբուրգից՝ 12 մլրդ 106.6 մլն, Սեյշելներից՝ 1 մլրդ 416.4 մլն դրամի ներդրումներ:Ներդրումների մեծ մասն ուղվվել է հանքարդյունաբերության ոլորտ: Որոշ ներդրումներ ուղղվել են նաև ծխախոտի, խմիչքների, սննադամթերքի ու հագուստի արտադրության ոլորտներ։

Services

Recent views